| Ղեկավարվելով «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու և ՀՀ Կառավարության 2011թ. փետրվարի 24-ի թիվ 164-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 02.06.2016թ. թիվ 631-Ն որոշման պահանջներով, ինչպես նաև §Տեղական ինքնակառավարման մասին¦ ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասով, ինչպես նաև §Նորմատիվ իրավական ակտերի մասին¦ ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետով՝ համայնքի ավագանին որոշում է. 1.   Ստեղծել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով հետևյալ կազմով. հանձնաժողովի նախագահ` 1) Պապիկյան Վահրամ Ռոմիկի – Լոռի Բերդ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ հանձնաժողովի քարտուղար` 2) Շահնազարյան Թամարա Էդիկի -  ավագանու անդամ   հանձնաժողովի անդամներ` 3) Մարգարյան Սիլվա Ստեփանի ավագանու անդամ. 4) Ասրյան Աննա Տիգրանի -  ավագանու անդամ 5) Մաթևոսյան Հասմիկ Գառնիկի–Ստեփանավանի ՄՍԾՏԿ-ի սոցիալական աշխատանքի և զբաղվածության բաժնի ավագ սոցիալական աշխատող 6) Ղարաջյան Գրիշա Մուրադի – ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ստեփանավանի բաժնի ավագ տեսուչ, ոստիկանության կապիտան 7) Ղազարյան Անի Արամի - Լոռու մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի ավագ մասնագետ: 2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 23-ի թիվ 65-Ա որոշումը: 3.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։ |