Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածով և 14-րդ հոդվածի 6-րդ կետով, 16-րդ հոդվածի 5-րդ մասով՝
համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2025թ. վեցերորդ նստաշրջանի հերթական նիստի` հունիսի 09-ի նիստիօրակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հավելված
ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու
2025թ. հունիսի 09-ի № 38-Ա որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ՝ ՀՈՒՆԻՍԻ 09-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳ
1)Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2025 թվականի վեցերորդ նստաշրջանի հերթական նիստի` հունիսի 09-ի նիստի օրակարգը հաստատելու մասին:
2) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի գույքի ցանկում կատարել փոփոխություններ կատարելու մասին:
3) Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ստեփանավանի բաժնին գույք նվիրաբերելու մասին:
4) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի 2025 թվականի հողային հաշվեկշիռը հաստատելու մասին:
5) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին:
6) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը և ժամը սահմանելու մասին: