Հիմք ընդունելով Աիդա Ավագի Շիրմազանյանի (ծնված՝ 20.01.1948թ., անձնագիր՝ AL0342047, տրված 17.07.2023թ. 053-ի կողմից) լիազորված անձ Գիվի Մամեյի Քալաշյանի (անձնագիր AU0335050, տրված 29.06.2021թ. 053-ի կողմից) կողմից ներկայացված դիմումը, 23.06.1994թ. տրամադրված սեփականության վկայագիրը, «ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, ՀՀ կառավարության 13.03.1991թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տնամերձ հողամասեր հատկացնելու մասին» թիվ 209 որոշումը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24 կետով, 10.06.2008թ. «իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով և հաշվի առնելով, որ ՀՀ Մարզ Լոռի համայնք Լոռի Բերդ գյուղ Յաղդան 06-079-0012-0026 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.18218 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ 1.Վերականգնել Մարզ Լոռի համայնք Լոռի Բերդ գյուղ Յաղդան 06-079-0012-0026 կադաստրային ծածկագրում գտնվող 0.18218 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի հողհատկացման հիմքերը՝ ա/ Մարզ Լոռի համայնք Լոռի Բերդ գյուղ Յաղդան 06-079-0012-0026 կադաստրային ծածկագրի հողամասի մակերեսը 0.18218 հա բ/ հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն «ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի: 2.Օրենքի ուժով անհատույց ճանաչել Աիդա Ավագի Շիրմազանյանի /ծնված 20.01.1948թ/ սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված 0.18218 հա հողամասի նկատմամբ 3.0.18218 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք: 4.Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 23.06.1994 թվականի սեփականության վկայագիրը կազմված է թերի, սեփականութան վկայագրում արտացոլված չեն բնակելի տան 1936 թվականի կիսանկուղը և հողամասում 1936 թվականին կառուցված անասնաշենքը, վկայագիրը չի համապատասխանում փաստացի 1936 թվականին կառուցված շինությունների տեսքին և մակերեսին, 06-079-0012-0026 ծածկագրի 0.18218 հա բնակավայրերի՝ բնակելի կառուցապատման հողամասի վրա, այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների և հարկադիր սերվիտուտ չառաջացնող՝ մինչև 15.05.2001թ. կառուցված՝ 31.9 քմ ներքին մակերեսով բնակելի տան կիսանկուղի, 51.3 քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի, 42.1 քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի, 2.0 քմ մակերեսով բնակելի տան բ/պ կամ ա/հ-ի և 21.1 քմ ներքին մակերեսով անասնաշենքի նկատմամբ համաձայն հավելվածի ճանաչել՝ Աիդա Ավագի Շիրմազանյանի սեփականության իրավունքը: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: