Այսօր: Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 197-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Լոռի բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Լոռի բերդ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Լոռի բերդ, (0256) 2-14-75, loriberdhamaynq2017@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 մայիսի 2026 թվականի N 197-Ա

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2001Թ. ՏՐՎԱԾ ՀՈՂԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՂՎԱԾՔԸ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և  38-րդ հոդվածով, հիմք ընդունելով Ագարակ համայնքի ղեկավարի 2001թ. տրված 10.02.1991թ. թիվ 10 որոշման քաղվածքը,

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1.Անվավեր ճանաչել ՀՀ Լոռու մարզի Ագարակ համայնքի ղեկավարի կողմից 2001թ. տրված քաղվածքը, քանի որ 1991թ. սեփականաշնորհման ժամանակ  Ագարակ գյուղում գտնվող 06-009-0051-0003 կադաստրային ծածկագրով 0.23 հա մակերեսով տնամերձ հողամասը սեփականաշնորհվել  է  միայն Գուլխաս Գևորգի Ջիլավյանի անվամբ, իսկ Լևոն Սաքանյանը սեփականաշնորհումից օգտվել է որպես առանձին տնտեսություն:

2. Հիմք ընդունել ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ղեկավարի կողմից տրված 14.04.2018թ. հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 10.02.1991թ.թիվ 10 որոշումից տրված քաղվածքը, որը առկա է  կադաստրային գործում:

3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner