Ղեկավարվելով§Տեղականինքնակառավարմանմասին¦ՀՀօրենքի 42-րդհոդվածի 6-րդկետով, §Քաղաքաշինության մասին¦ՀՀօրենքի 23-րդ հոդվածով, §Հայաստանի Հանրապետության շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին¦ՀՀ կառավարության 02.02.2002 թվականի թիվ 91 որոշմամբ, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Սարգիս Բաղինյանի կողմից 20.03.2025 թվականին ներկայացված դիմումը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Ագարակ բնակավայրի ջրամատակարարման ցանցի և կոյուղու համակարգի կառուցման նպատակով կառուցապատող՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Սարգիս Բաղինյանին օրենսդրությամբ սահմանված կարգով տալ շինարարության թույլտվություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: