Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Լոռի Բերդ համայնքի ավագանու 23.12.2022թ. թիվ 70-Աորոշմամբ, ինչպես նաև հաշվի առնելով Լոռի Բերդ համայնքի Լեջան բնակավայրի բնակիչ` Վարդան Ռոբերտի Թունյանի և Ուռուտ բնակավայրի բնակիչ` Ալբերտ Ռազմիկի Մանուկյանի դիմումները, հաշվի առնելով Լոռի Բերդ համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունների նպատակով դիմումների քննարկման հանձնաժողովի 02.05.2023թ. տրված թիվ 3 եզրակացությունը` համայնքի ավագանին որոշում է.
1. Լոռի Բերդ համայնքի 2023թ. բյուջեի 10-07-01 դասակարգմամբ Սոցիալական հատուկ արտոնություններ ծրագրի 4729 հոդվածով նախատեսված գումարից 40.000-ական (քառասուն հազար) ՀՀ դրամի չափով սոցիալական օգնություն տրամադրել Վարդան Ռոբերտի Թունյանին և Ալբերտ Ռազմիկի Մանուկյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից: |