Այսօր: Կիրակի, 29 Դեկտեմբերի 2024թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 78-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՆԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Լոռի բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի ԹԻՎ 57-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Համայնքային ծառայությնա մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի բ) կետով և «Տեղական ինքնակառվարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպեսնաևհաշվիառնելովԼոռիԲերդհամայնքիղեկավարիառաջարկությունը՝

համայնքի ավագանին որոշում է.

1.   Հաստատել՝ ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների հավելավճարի կիրառման կարգը և չափերը՝ համաձայն հավելվածի:

2.  Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2022թ. դեկտեմբերի 12-ի թիվ 57-Ա որոշումը:

3.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 01-ից:

 

 

Հավելված

ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու
2024 թվականի դեկտեմբերի 25-ի

թիվ     -Ա որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ

1.    Սույնկարգովկարգավորվում են Լոռի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների զբաղեցրած պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճանի համար և համայնքային ծառայության բնագավառում աշխատակազմի համայնքային ծառայողների՝ տվյալ աշխատակազմում ունեցած երկար տարիների (առնվազն հինգ տարի) աշխատանքային ստաժի համար  պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հավելավճարի կիրառման կարգի և չափի հետ կապված հարաբերությունները:

2.     Լոռի Բերդի համայնքապետարանի աշխատակազմում համայնքային ծառայության տվյալպաշտոնիենթախմբինհամապատասխանողդասայինաստիճանիցբարձրդասայինաստիճան ունենալուհամար հավելավճարի տրամադրման դեպքում համայնքային ծառայողի պաշտոնայինդրույքաչափինկատմամբ կիրառվում է տոկոսային ավելացում 7%-ի չափով՝ ավելի բարձր դասային աստիճանի համար:

3.     Համայնքային ծառայության բնագավառում աշխատակազմի համայնքային ծառայողների՝ տվյալ աշխատակազմում ունեցած երկար տարիների (առնվազն հինգ տարի) աշխատանքային ստաժի համար հավելավճարը տրվում է տվյալ աշխատակազմում ունեցած երկար տարիների աշխատանքային ստաժի համար:

  Համայնքային ծառայության բնագավառում աշխատակազմի համայնքային ծառայողների՝ տվյալ աշխատակազմում ունեցած երկար տարիների աշխատանքային ստաժի համար հավելավճարը համայնքային ծառայողի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ կիրառվում է համաձայն աղյուսակի 1-ի և կիրառվում է սահմանված աշխատանքային ստաժի լրանալու ամսվան հաջորդող ամսվա մեկից:                      

 

 

Աղուսյակ 1

Աշխատակազմում համայնքային ծառայողի աշխատանքային ստաժը`

Մինչև 5 տարի

5 տարի

6 տարի

7 տարի

8 տարի

9 տարի

10 տարի

10 տարուց ավելի

Պաշտոնայինդրույքաչափինկատմամբհավելավճարիչափը (պաշտոնայինդրույքաչափինկատմամբ %-ով)`

0

5

5

5

8

8

10

10

 

 

4.  Համայնքայինծառայությանտվյալպաշտոնիենթախմբինհամապատասխանողդասայինաստիճանից ավելի բարձրդասայինաստիճան ունենալու և տվյալ աշխատակազմում ունեցած երկար տարիների աշխատանքային ստաժի համար հավելավճարը յուրաքանչյուրամիսվճարվումէաշխատավարձիհետմիասին` ընդհանուրգումարով:

 


ՀԱՄԱՅՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner