Ղեկավարվելով «Տեղական ինքնակառվարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4.2-րդ կետով, ինչպես նաև հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի կազմում ընդգրկված Հովնանաձոր բնակավայրի վարչական ղեկավարի լիազորություններից բխող գործառույթների իրականացումը վերապահել Յաղդան բնակավայրի վարչական ղեկավարին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |