Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 47
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Լոռի բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Լոռի բերդ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Լոռի բերդ, (0256) 2-14-75, loriberdhamaynq2017@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 մարտի 2023 թվականի N 47

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՌՈՒՏ ԳՅՈՒՂԻ 06-105-0011-0004 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՄԻՆՉԵՎ 15․05․2001Թ․ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ, ՄԻՆՉԵՎ 15․05․2001Թ․ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ, ԱՍՏԻՃԱՆԱՀԱՐԹԱԿԻ, ԱՆԱՍՆԱՇԵՆՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆՐԱ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Նելլիկ Սարգսյանի լիազորված անձ Արթուր Սարգսյանի դիմումը, << Գուգարաց Աշխարհ >> ՍՊԸ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, թիվ 2023AZZP7G ծածկագրով հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը` կազմված 13․01․2023 թ․-ին, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԼԴ/1/1757/02/22 գործի վճիռը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդ հոդվածներով, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 189-րդ, 191-րդ, 192-րդ, և 360-րդ հոդվածններով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով, որոշմամբ՝ 

որոշում եմ.

1․ Վերականգնել Լոռի Բերդ համայնքի Ոռուտ գյուղի 06-105-0011-0004 ծածկագրում գտնվող 0․210710 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի հողհատկացման հիմքերը՝

ա․ Լոռի Բերդ համայնքի ՈՒռուտ գյուղի 06-105-0011-0004 ծածկագրի հողամասի մակերեսը 0․210710 հա,

բ․ հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն` հավելվածի
2․ Սույն որոշման 1-ին կետում նշված 0․210710 հա մակերեսով հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, անհատույց սեփականության իրավունքով վերահատկացնել Նելլիկ Պատվականի Սարգսյանին և մինչև 15․05․2001թ․ վերը նշված հողամասում կառուցված բնակելի տան նկատմամբ օրենքի ուժով անհատույց ճանաչել նրա սեփականության իրավունքը։
3․ Լոռի Բերդ համայնքի ՈՒռուտ գյուղի 06-105-0011-0004 ծածկագրում, այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների և հարկադիր սերվիտուտ չառաջացնող՝ 1955 թ․ կառուցված՝ բնակելի տան 68,93 քմ մակերեսով, 1955 թ․ կառուցված՝ բնակելի տան 73,91 քմ մակերեսով, 1955թ․ կառուցված աստիճանահարթակ 8,61 քմ մակերեսով, 1989թ․ կառուցված՝ 28,00 քմ անասնաշենքի նկատմամբ ճանաչել Նելլիկ Պատվականի Սարգսյանի /անձ․ AT 0499490, տրված 15․06․2020թ, 053-ի կողմից/ սեփականության իրավունքը։
4․ Հողամասում առկա է՝ 2005 թ-ին ինքնակամ կառուցված 12,39քմ անասնաշենք։
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner