Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, 8-րդ կետերի և «ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի 2025թվականի բյուջեն հաստատելու մասին» Լոռի Բերդ համայնքի անագանու 25.12.2024թ. թիվ 80-Ն որոշման 5-րդ մասի 2-րդ կետի՝
որոշում եմ.
1. Լոռի Բերդ համայնքի 2025 թվականի բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները.
1)01-01-01 դասակարգմամբ «կառավարման ապարատ» նախահաշվում 5122 հոդվածը պակասեցնել 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ՝ այն սահմանելով 5.500.000 (հինգ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ:
2) 01-06-01 դասակարգմամբ «ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» նախահաշվում 5122 հոդվածը ավելացնել 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ՝ այն սահմանելով 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից: