Այսօր: Շաբաթ, 17 Հունվարի 2026թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 5-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Լոռի բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2026 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, 11-րդ հոդվածով, 13-րդ հոդվածի 10-րդ մասով, ինչպես նաև հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝

համայնքի ավագանին որոշում է.

 

1. Լոռի Բերդ համայնքում սկսել 2026թ-ի մասնակցային բյուջետավորման գործընթաց։

2. Լոռի Բերդ համայնքի 2026թ-ին բյուջեում հատկացնել 20.000.000 (քսան միլիոն) ՀՀ դրամ գումար՝ 2026թ-ի ընթացքում մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով։

3. Յուրաքանչյուր առաջարկ-նախագծի իրականացման համար սահմանել առավելագույն սահմանաչափ՝ 20.000.000 (տասը միլիոն) ՀՀ դրամ:

4. Սահմանել մասնակցային բյուջետավորման առաջարկների նախնական գնահատման աղյուսակի ձևաթուղթը՝ համաձայն հավելվածի:

5. Սահմանել առաջարկ-նախագծերի օգտին ստացված քվեների նվազագույն տոկոսային շեմ, որը հաշվարկվում է քվեարկելու իրավունք ունեցող համայնքի բնակչության թվի նկատմամբ մեկ տոկոս:

6. Մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման համար սահմանել քաղաքաշինության և սպորտի ոլորտները՝ որպես առաջնահերթություն։      

7. Համայնքի ղեկավարին՝

1) սույն որոշման 1-ին կետում սահմանված գործընթացը՝ որպես ծրագրային բաղադրիչ, ներառել համայնքի 2026-2028թթ ՄԺԾԾ-ում, տարեկան աշխատանքային պլանում և բյուջեում։    
2) hամայնքի բնակիչների կողմից քվեարկության արդյունքում ընտրված առաջարկը
(ները) ներկայացնել համայնքի ավագանուն,

3) իրականացնել վերահսկողություն մասնակցային բյուջետավորման գործընթացի նկատմամբ։

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 213
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner