Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. ապրիլի 12-ի N286 որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետով, հիմք ընդունելով Լոռի Բերդ համայնքի, Ուռուտ բնակավայրի 6-րդ փողոց, 2-րդ փկղ., տուն 1 հասցեի բնակիչ՝ Հայրապետ Սամվելի Ջուլհակյանի (անձնագիր՝ AS0224405, տրված՝ 11․06․2018թ․, 053-ի կողմից) կողմից ներկայացրած դիմումը, ինչպես նաև հիմքընդունելովԼոռի Բերդ համայնքի ավագանու իրավական, քաղաքաշինության, հողօգտագործման և գյուղատնտեսության հարցերի մշտական հանձնաժողովի 2026 թվականի ապրիլի 01-ի նիստի թիվ 2 արձանագրությունը՝ (դրական եզրակացություն) համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն` սեփականության իրավունքով Հայրապետ Սամվելի Ջուլհակյանին պատկանող Լոռի Բերդ համայնքի Ուռուտ բնակավայրում գտնվող՝ 06-105-0312-0026 կադաստրային ծածկագրով (անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման 10022026-06-0041 վկայական) 0.102313 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը Լոռի Բերդ համայնքի սեփականություն հանդիսացող, Լոռի Բերդ համայնքի Ուռուտ բնակավայրում գտնվող՝ 06-105-0312-0024 կադաստրային ծածկագրով 0.10167 հա մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման 17022026-06-0040 վկայական) արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի հետ փոխանակելուն:
2․Գործարքի հետ կապված ծախսերը կատարվելու են դիմումատուի միջոցներով։
3.Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի փոխանակություն: |