Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 14-րդ և 18-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, ինչպես նաև հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Ագարակ բնակավայրում գտնվող 06-009-0024-0002 կադաստրային ծածկագրից առանձնացված 0.01 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել` էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի նպատակային նշանակության`կապի հողերի գործառնական նշանակության:
2. Տալ հավանություն` Լոռի Բերդ համայնքի Ագարակ բնակավայրում կապի աշտարակ տեղադրելու նպատակով` 06-009-0024-0002 կադաստրային ծածկագրից առանձնացված 0.01 հա մակերեսով հողամասը 25 տարի ժամկետով վարձակալության տրամադրելու առաջարկությանը` Լոռի Բերդ համայնքի բյուջեի նկատմամբ պարտքեր չունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց.
0.01 հա մակերեսով հողամաի մեկնարկային վարձավճարի չափ սահմանել` տարեկան 480.000 (չորս հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |