Այսօր: Ուրբաթ, 4 Հուլիսի 2025թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 51-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՔՐԻՍՏԻՆԵ ՄԵԼԻՔՋԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Լոռի բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով«Տեղականինքնակառավարմանմասին»ՀՀօրենքի 18-րդհոդվածի1-ինմասի 21-րդ, 29-րդև 42-րդկետերով,ՀայաստանիՀանրապետությանՀողայինօրենսգրքի 3-րդ, 59-րդև 67-րդ  հոդվածներով,ՀՀկառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի «ՀողերիօգտագործմանժամանակավորսխեմաներըկազմելուկարգըհաստատելուևՀՀկառավարության 2001թ. հունվարի 17-իթիվ 30 որոշումնուժըկորցրածճանաչելումասին» թիվ 1918-Նորոշմամբսահմանվածկարգովևհիմքընդունելովհամայնքիղեկավարիառաջարկությունըհամայնքիավագանին՝

համայնքի ավագանին որոշում է.

1.Տալ հավանություն համայնքային սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերը    աճուրդ-վաճառքով օտարելու Լոռի Բերդ համայնքի բյուջեի նկատմամբ պարտքեր չունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց: Չափագրման, վկայականների ձեռքբերման և նոտարական վավերացման ծախսերը փոխհատուցվելու են աճուրդում հաղթող ճանաչված անձի կողմից:

1.1.Տալ հավանություն Լոռի Բերդ համայնքի Բովաձոր բնակավայրում գտնվող 06-025-0117-0001 ծածկագրով 1.37177 համակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության երրորդ կարգի արոտի գործառնական նշանակությունը փոխելու նույն գնահատման խմբի խոտհարքի և 1.120.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով աճուրդ-վաճառքով օտարելու առաջարկությանը.

1.2.Տալ հավանություն Լոռի Բերդ համայնքի Լեջան բնակավայրում գտնվող 06-038-0134-0005 ծածկագրով 3.845 հա  մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության չորրորդ կարգի վարելահողը  3.160.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով աճուրդ-վաճառքով օտարելու առաջարկությանը.

1.3. Տալ հավանություն Լոռի Բերդ համայնքի Ագարակ բնակավայրում գտնվող 06-009-0022-0001 ծածկագրից առանձնացված  0.70746 հա  մակերեսով`  արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության հողամասը 1.560.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով աճուրդ-վաճառքով օտարելու առաջարկությանը.

1.4 Տալ հավանություն Լոռի Բերդ համայնքի Կողես բնակավայրում գտնվող 06-056-0009-0001ծածկագրից առանձնացված 0.2943հա  մակերեսով`  բնակավայրերի նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ այլ հողատեսքը  փոխելու բնակավայրերի խառը կառուցապատման գործառնական նշանակության և420.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով աճուրդ-վաճառքով օտարելու առաջարկությանը.

1.5 Տալ հավանություն Լոռի Բերդ համայնքի Կողես բնակավայրում գտնվող 06-056-0009-0001 ծածկագրից առանձնացված 0.8531 հա  մակերեսով`  բնակավայրերի նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ այլ հողատեսքը  փոխելու բնակավայրերի խառը կառուցապատման գործառնական նշանակության և 1.220.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով աճուրդ-վաճառքով օտարելու առաջարկությանը.

1.6 Տալ հավանություն Լոռի Բերդ համայնքի Կողես բնակավայրում գտնվող 06-056-0009-0020 ծածկագրով  0.09235 հա  մակերեսով`  արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության հողամասը փոխելու բնակավայրերի խառը կառուցապատման գործառնական նշանակության և 140.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով աճուրդ-վաճառքով օտարելու առաջարկությանը:

2.Համայնքի ղեկավարին` հողամասի գործառնական նշանակության փոփոխության առաջարկության վերաբերյալ կազմված հողաշինական գործըներ կայացնել հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման ՀՀ Լոռու մարզային հանձնաժողովի քննարկմանը:

3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

Համայնքի ավագանու անդամներ

Կողմ

Դեմ

Ձեռնպահ

Խալաթյան Ավետիք Հարությունի

 

 

 

Մուրադյան Կարեն Ցոլակի

 

 

 

Շահնազարյան Թամարա Էդիկի

 

 

 

Չատինյան Կարեն Հրաչիկի

 

 

 

Չիբուխչյան Արման Հրաչիկի

 

 

 

Պապյան Հարություն Միշիկի

 

 

 

Սախլյան Արտավազդ Ռուբիկի

 

 

 

Սախլյան Էդգար Ռոբերտի

 

 

 

Վարդանյան Մելանյա Գեորգիի

 

 

 


ՀԱՄԱՅՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner