Այսօր: Երեքշաբթի, 15 Հուլիսի 2025թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 28
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 60-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՔՐԻՍՏԻՆԵ ՄԵԼԻՔՋԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Լոռի բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԱՌԿԱ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով«Տեղականինքնակառավարմանմասին»ՀՀօրենքի 18-րդհոդվածի1-ինմասի 21-րդ, 29-րդև 42-րդկետերով,ՀայաստանիՀանրապետությանՀողայինօրենսգրքի 3-րդ, 59-րդև 67-րդ  հոդվածներով,ՀՀկառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի «ՀողերիօգտագործմանժամանակավորսխեմաներըկազմելուկարգըհաստատելուևՀՀկառավարության 2001թ. հունվարի 17-իթիվ 30 որոշումնուժըկորցրածճանաչելումասին» թիվ 1918-Նորոշմամբսահմանվածկարգովևհիմքընդունելովհամայնքիղեկավարիառաջարկությունը, համայնքիավագանին՝

համայնքի ավագանին որոշում է.

1.Տալ հավանություն համայնքային սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերն աճուրդ-վաճառքով օտարելուն Լոռի Բերդ համայնքի բյուջեի նկատմամբ պարտքեր չունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց: Չափագրման, վկայականների ձեռքբերման և նոտարական վավերացման ծախսերը փոխհատուցվելու են աճուրդում հաղթող ճանաչված անձի կողմից:

1.1.Տալ հավանություն Լոռի Բերդ համայնքի Սվերդլով  բնակավայրում գտնվող 06-101-0045-0005 ծածկագրով 0.09388 հա  մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակությամբ հողամասը գործառնական նշանակությունը գյուղ. արտադրական օբյեկտների 100.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով աճուրդ-վաճառքով օտարելու առաջարկությանը:

1.2. Լոռի Բերդ համայնքի Ագարակ բնակավայրում գտնվող 06-009-0023-0001 ծածկագրից առանձնացված  0.0902 հա  մակերեսով`  արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակությամբ հողամասի մեկնարկային գինը սահմանել` 220.000 ՀՀ դրամ, իսկ հողամասի վրա գտնվող 451 ք/մ  արտաքին մակերեսով կիսաքանդ պահեստը գնահատել 2.650.000 ՀՀ  դրամ և տալ հավանություն ընդհանուր 2.870.000 դրամ մեկնարկային գնով աճուրդ-վաճառքով օտարելու առաջարկությանը:

1.3. Տալ հավանություն Լոռի Բերդ համայնքի Ագարակ բնակավայրում գտնվող 06-009-0121-0002 ծածկագրով 0.1952 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության երրորդ կարգի վարելահողը ճանաչել համայնքային սեփականություն և 230.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով  աճուրդ-վաճառքով օտարելու առաջարկությանը:

1.4. Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ բնակավայրում գտնվող 06-044-0018-0001 ծածկագրից առանձնացված 0.17987 համակերեսով հասարակական կառուցապատման հողամասի մեկնարկային գինը սահմանել` 400.000 ՀՀ դրամ, իսկ հողամասի վրա գտնվող 911.1 ք/մ  արտաքին մակերեսով կիսաքանդ մշակույթի տան շենքը գնահատել 10.120.000 ՀՀ դրամ ևտալ հավանություն ընդհանուր 10.520.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով աճուրդ-վաճառքով օտարելու առաջարկությանը:

2. Սույնորոշումնուժիմեջէմտնումստորագրմանպահից:

Համայնքի ավագանու անդամներ

Կողմ

Դեմ

Ձեռնպահ

Ավետիսյան Արմեն Սիլվեստրի

 

 

 

Խալաթյան Ավետիք Հարությունի

 

 

 

Չատինյան Կարեն Հրաչիկի

 

 

 

Չիբուխչյան Արման Հրաչիկի

 

 

 

Պապյան Հարություն Միշիկի

 

 

 

Վարդանյան Մելանյա Գեորգիի

 

 

 


ՀԱՄԱՅՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner