Լոռի Բերդ համայնք կատարած այցի շրջանակներում՝ դեսպան Օլիվիե Դըկոտինյիին հյուրընկալությամբ Լոռի Բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի՝ այցելել է համայնքի Յաղդան բնակավայր, որտեղ Ֆրանսիայի համահայկական հիմնադրամի կողմից 2025թ.-ին <<ԱԿՖՈԱ-Սեպտեմ>>-ի միկրոծրագրի շրջանակներում կառուցվել է ջերմոց, որն ընտրվել է <<La-Guilde>>-ի կողմից <<2024թ.-ին հատուկ Հայաստանի համար>> ծրագրերի մրցարշավում։ Համանուն ծրագրի շրջանակներում տեղարվել են նաև արևային վահանակներ՝ Ժամկոչյան ընտանիքի ֆինանսավորմամբ և աջակցությամբ։
Այցի վերջում դեսպան Օլիվիե Դըկոտինյիին շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և փաստել, որ Լոռի Բերդ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված այս և նմանատիպ այլ ծրագրերը կկրեն շարունակական բնույթ՝ էլ ավելի ամրապնդելու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական ամուր հիմքերի վրա դրված հարաբերությունները։