Այսօր: Երեքշաբթի, 25 Օգոստոսի 2026թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 227
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



02 դեկտեմբերի 2025 թ.

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2025Թ.ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի ԹԻՎ 190-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ   ԵՄ.

Լոռի Բերդ համայնքի ղեկավարի 2025թ. նոյեմբերի 9-ի  թիվ 190-Ա որոշման 2-րդ կետը փոխարինել  հետևյալ բովանդակությամբ

1.  «2․ Սույն որոշման 1-ին կետում նշված 0.3020 հա մակերեսով հողամասից 0.29 հա օրինական հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, անհատույց սեփականության իրավունքով վերահատկացնել Գագիկ Էրեգլոյի Մնացականյանին, իսկ մկնչև 15.05.2001թ. զբաղեցրած և առ այսօր օգտագործվող առանց իրավունք հաստատող փաստաթղթերի 0.012 հա մակերեսով հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք անհատույց սեփականության իրավունքով հատկացնել՝ Գագիկ Էրեգլոյի Մնացականյանին և մինչև 15.05.2001թ. վերը նշված հողամասում կառուցված բնակելի տան  և օժանդակ շինությունների նկատմամբ  օրենքի ուժով անհատույց ճանաչել նրա սեփականության իրավունքը»:

2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner