Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի զինանշանը համաձայն՝ հավելվածի և խորհրդանիշի:
•Զինանշանը պատկերված է վահանի տեսքով՝ որպես անկոտրուն ուժի և պաշտպանության խորհրդանիշ:
•Կենտրոնում որպես համայնքի այցեքարտ՝ Լոռիի միջնադարյան անառիկ բերդն է (Լոռի բերդը հիմնադրվել է Բագրատունիների թագավորության ժամանակ և եղել է Տաշիր-Զորագետի թագավորության մայրաքաղաքը):
•Վերևում պատկերված է Բագրատունիների թագավորության զինանշանի և դրոշի առյուծը՝ արիության, քաջության, խիզախության, վիթխարի ուժի և հպարտության խորհրդանիշն է:
•Զինանշանի աջ մասում պատկերված ցորենի հասկերը՝ առատություն, աշխատասիրություն, արգասաբեր աշխատանքի, ինչպես նաև համայնքի գյուղատնտեսական ուղղվածության խորհրդանիշն է:
• Զինանշանի ձախ մասում պատկերված սոճիներն խորհրդանշում են տարածաշրջանի զբոսաշրջային պոտենցիալը և բնության կենարար ուժը:
•Ժապավենի վրա նշված են համայնքի ինը բնակավայրերը:
•Ժապավենի գույները արտացոլում են Հայաստանի դրոշի գույները, իսկ փաթույթները խորհրդանշում են միասնականությունը:
•Կենտրոնում պատկերված Տուտիկ իշխանի եռախաչքար միջնադարյան հուշակոթողը՝ խորհրդանշում է քրիստոնեության առհավատչյան:
•Խաչքարի ետևում ծագող արևը՝ խորհրդանշում է մեր երկրի պայծառ ապագան:
2. Սույնորոշումնուժիմեջէմտնումընդունմանը հաջորդող օրվանից: |