Այսօր: Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 55-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՆԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Լոռի բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրա­պե­տության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ կետով՝

համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի զինանշանը համաձայն՝ հավելվածի և խորհրդանիշի:

•Զինանշանը պատկերված է վահանի տեսքով՝ որպես անկոտրուն ուժի և պաշտպանության խորհրդանիշ:

•Կենտրոնում որպես համայնքի այցեքարտ՝ Լոռիի միջնադարյան անառիկ բերդն է (Լոռի բերդը հիմնադրվել է Բագրատունիների թագավորության ժամանակ և եղել է Տաշիր-Զորագետի թագավորության մայրաքաղաքը):

•Վերևում պատկերված է Բագրատունիների թագավորության զինանշանի և դրոշի առյուծը՝ արիության, քաջության, խիզախության, վիթխարի ուժի և հպարտության խորհրդանիշն է:

•Զինանշանի աջ մասում պատկերված ցորենի հասկերը՝ առատություն, աշխատասիրություն, արգասաբեր աշխատանքի, ինչպես նաև համայնքի գյուղատնտեսական ուղղվածության խորհրդանիշն է:

• Զինանշանի ձախ մասում պատկերված սոճիներն խորհրդանշում են տարածաշրջանի զբոսաշրջային պոտենցիալը և բնության կենարար ուժը:

•Ժապավենի վրա նշված են համայնքի ինը բնակավայրերը:

•Ժապավենի գույները արտացոլում են Հայաստանի դրոշի գույները, իսկ փաթույթները խորհրդանշում են միասնականությունը:

•Կենտրոնում պատկերված Տուտիկ իշխանի եռախաչքար միջնադարյան հուշակոթողը՝ խորհրդանշում է քրիստոնեության առհավատչյան:

•Խաչքարի ետևում ծագող արևը՝ խորհրդանշում է մեր երկրի պայծառ ապագան:

2. Սույնորոշումնուժիմեջէմտնումընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1.21 Մբ) Զինանշան Լոռի Բերդ համայնք
(1.05 Մբ) Խորհրդանիշ
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner