Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 42 կետերով, Լոռի Բերդ համայնքի ավագանու 2025թ. ապրիլի11-ի 25-Ա որոշմամբ, ինչպես նաև հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Լոռի Բերդ համայնքի 2025 թվականի բյուջեի «Այլ մշակութային կազմակերպություններ» ծրագրի 08 բաժնի 02 խմբի 04 դասի 4727 հոդվածով նախատեսված գումարից համայնքի հանրակրթական դպրոցների շրջանավարտներին յուրաքանչյուրին տրամադրել` 10.000-ական ՀՀ դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |