Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածով, 14-րդ հոդվածի 6-րդ և 16-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետերով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2026 թվականի ութերորդ նստաշրջանի հերթական նիստի` ապրիլի 10-ի նիստիօրակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հավելված ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2026թ. ապրիլի 10-ի № -Ա որոշման
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՈՒԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ՝ ԱՊՐԻԼԻ 10-Ի ՕՐԱԿԱՐԳ
1)Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2026 թվականի ութերորդ նստաշրջանի հերթական նիստի` ապրիլի 10-ի նիստի օրակարգը հաստատելու մասին:
2) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի 2026 թվականի բյուջեի առաջին եռամսյակի կատարման մասին Լոռի Բերդ համայնքի ղեկավարի հաղորդումը ի գիտություն ընդունելու մասին:
3) Հողամասի փոխանակությանը համաձայնություն տալու մասին:
4) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից՝ հողամասի ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքի ձևով օտարելու թույլտվություն տալու մասին:
5) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի գույքի ցանկում փոփոխություններ կատարելու մասին:
6) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2026 թվականի ութերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը և ժամը սահմանելու մասին:
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ՝ Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Կ․տ․ |