Ղեկավարվելով՝ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջներով, հաշվի առնելով Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ բնակավայրի բնակիչ՝ Ջեմմա Հայկազի Պապիկյանի դիմումը, ինչպես նաև հիմքընդունելովԼոռի Բերդ համայնքի ավագանու իրավական, քաղաքաշինության, հողօգտագործման և գյուղատնտեսության հարցերի մշտական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի12-ի նիստի թիվ 4 արձանագրությունը՝ (դրական եզրակացություն) համայնքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել Լոռի Բերդ համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի գ. Լոռի Բերդ, Սայաթ-Նովայի Փ. , 2, տուն հասցեի բնակիչ՝ Ջեմմա Հայկազի Պապիկյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ գյուղում գտնվող 06-044-0012-0008 կադաստրային ծածկագրով, 0.344 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատեսք հողամասին կից՝ համայնքային սեփականություն հանդիսացող՝ 06-009-0012-0052 կադաստրային ծածկագրով 0.00792 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատեսք հողամասը՝ ուղղակի վաճառքի ձևով, հողամասի ընդլայնման նպատակով օտարել նրան՝ /35.000/ երեսունհինգ հազար / ՀՀ դրամ կադաստրային արժեքով:
2. Օտարվող հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
|