Ղեկավարվելով«Տեղականինքնակառավարմանմասին»ՀՀօրենքի 18-րդհոդվածի1-ինմասի 21-րդ, և 42-րդկետերով,ՀՀՀողայինօրենսգրքի 67-րդ հոդվածով, ինչպես նաև հաշվի առնելովհամայնքիղեկավարիառաջարկությունը` համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ հավանություն համայնքային սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերը աճուրդ-վաճառքով օտարելու Լոռի Բերդ համայնքի բյուջեի նկատմամբ պարտքեր չունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց: Չափագրման, վկայականների ձեռքբերման և նոտարական վավերացման ծախսերը փոխհատուցվելու են աճուրդում հաղթող ճանաչված անձի կողմից:
1.1. Տալ հավանություն Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ բնակավայրում գտնվող 06-044-0215-0056 կադաստրային ծածակագրից առանձնացված 0.75 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, խոտհարքների գործառնական նշանակության` 4-րդ կարգի խոտհարք հողատեսքը 370.000ՀՀ դրամ մեկնարկային գնով աճուրդ-վաճառքով օտարելու առաջարկությանը:
1.2. Տալ հավանություն Լոռի Բերդ համայնքի Սվերդլով բնակավայրում գտնվող 06-101-0145-0007 կադաստրային ծածակագրով 1.80627 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, խոտհարքների գործառնական նշանակության` 4-րդ կարգի խոտհարք հողատեսքը 890.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով աճուրդ-վաճառքով օտարելու առաջարկությանը:
1.3.Տալ հավանություն Լոռի Բերդ համայնքի Սվերդլով բնակավայրում գտնվող 06-101-0146-0001 կադաստրային ծածակագրով 0.4362 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, խոտհարքների գործառնական նշանակության` 3-րդ կարգի խոտհարք հողատեսքը 360.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով աճուրդ-վաճառքով օտարելու առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |