Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետի մեկ պաշտոն անվանացանկում ավելացնելու առաջարկությունը. համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել՝ ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքական, հայեցողական, համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի:
2. Առաջարկել Լոռի Բերդ համայնքի ղեկավարին` մեկշաբաթյա ժամկետում սահմանված կարգով դիմել ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմին Լոռի Բերդ համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություն կատարելու առաջարկությամբ:
3. Ուժը կորցրած ճանաչել 2022թ. փոտրվարի 12-ի «Լոռի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, քաղաքական, հայեցողական, համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 50-Ա որոշումը։
4. Սույն որոշումը ուժի մեջ է 2024 թվականի հունվարի 01-ից:
5. Սույն որոշումը համայնքային ծառայության անվանացանկի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից Լոռի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություն կատարելու մասին իրավական ակտնուժիմեջմտնելուպահից: |