Ղեկավարվելով ՀՀ «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 8-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերտեսչական հանձնաժողովի 28.12.2023թ. թիվ 2/-14 դրական եզրակացությունը, ինչպես նաև հիմք ընդունելով՝ «ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի բնակավայրերի գլխավոր հատակագծի մշակման-նախագծման առաջադրանքը հաստատելու մասին» Լոռի Բերդ համայնքի ավագանու 13.01.2023թ. թիվ 5-Լ և «Լոռի Բերդ համայնքի ավագանու գոտիավորման նախագիծը հաստատելու մասին» 10.05.2024թ. թիվ 32-Ա որոշումները, «Լոռու մարզի Լոռի-8 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը տարածքային հատակագծման մասով հաստատելու մասին» ՀՀ Լոռու մարզպետի 16.05.2024թ. թիվ 259-Ա որոշումը, ՀՀ կառավարության 05.01.2022թ. թիվ 14-Ն որոշմամբ սահմանված կարգով հաստատված 21.07.2026թ. թիվ 202679RTDX ծածկագրով տրամադրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը, ինքնակամ կառույցի հաշվառման փաթեթի վերաբերյալ համաձայնությունը, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգով, հիմք ընդունելով՝ «Սամվել Ֆրանգյան Կամսարի» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, ինչպես նաև հիմք ընդունելով Արթուր Գագիկի Օհանյանի /նույնականացման քարտ՝ 009270877, ծնված 17.11.1971թ./ կողմից ներկայացված դիմումը՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ
1. Ճանաչել օրինական 06-044-0207-0083 կադաստրային ծածկագրում գտնվող Արթուր Գագիկի Օհանյանի կողմից 2003թ․-ին ինքնակամ կառուցված՝ 24,34 քմ մակերեսով պարիսպները, առանձնացնել զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի թվին չդասվող 0․11959 հա մակերեսով հողամասը համաձայն հավելվածի և նշված անշարժ գույքի նկատմամբ ճանաչել ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի սեփականության իրավունքը:
2.Պարիսպների և հարթակի սպասարկման համար անհրաժեշտ 0,11959 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտը համաձայն «Սամվել Ֆրանգյան Կամսարի» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագծի փոխադրել բնակավայրի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:
3. Հողամասի տեղադիրքը, սահմանային չափերը և մակերեսը հաստատել համաձայն «Սամվել Ֆրանգյան Կամսարի» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի:
4. Ինքնակամ կառուցված պարիսպները չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունքը:
5. ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայկնքի Լոռի Բերդ բնակավայրում գտնվող 06-044-0207-0083 կադաստրային ծածկագրով, 0,11959 հա մակերեսով հողամասին շնորհվել է. Լոռի Բերդ համայնք, Լոռի Բերդ բնակավայր, Ստեփանավան-Լոռի Բերդ խճուղի թիվ 11/2 հողամաս հասցեն: Հողամասում առկա է 15.83 քմ 2024թ. ինքնակամ կառուցված հարթակ:
6. Դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանում 24,34 քմ մակերեսով պարիսպների և 0,11959 հա մակերեսով զբաղեցված հողամասի նկատմամբ ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուհամար։
7. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի նկատմամբ ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի սեփականության իրավունքի գրանցումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում ապահովել գրավոր առաջարկություն նշված կառույցը իրականացրած անձին՝ կառույցը և հողամասը ուղղակի վաճառքի ձևով գնելու վերաբերյալ:
8․Ուժը կորցրած ճանաչել Լոռի Բերդ համայնքի ղեկավարի 04․06․2026թ․ թիվ 202-Ա որոշումը։
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: