Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Լոռի Բերդ համայնքում 2023 թվականի մայիսի 02-ին իրականացված հանրային լսումների արդյունքները, ինչպես նաև հաշվի առնելով Լոռի Բերդ համայնքի ղեկավարի առաջարկությունը.
համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ հավանություն ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով 2024 թվականի բյուջետային ֆինանսավորման ծրագրերին Լոռի Բերդ համայնքի մասնակցության առաջարկությանը։
2․ Հաստատել՝ Լոռի Բերդ համայնքի 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերը` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հավելված
ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու
2023թ. մայիսի 04-ի № -Ա որոշման
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐ
1. ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի բնակավայրերի փողոցների կանոնավոր տուֆ քարով սալարկում:
2. ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի բնակավայրերի գիշերային լուսավորության ցանցի ընդլայնում և ԼԵԴ լուսատուներով փոխարինում:
3. ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի կարիքների համար սպասարկման տեխնիկայի ձեռքբերում:
ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ
կ.տ