Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածով և 14-րդ հոդվածի 6-րդ կետով, 16-րդ հոդվածի 5-րդ մասով՝
համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2025թ. վեցերորդ նստաշրջանի հերթական նիստի`մարտի11-ի նիստիօրակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հավելված
ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու
2025թ. մարտի 11-ի № -Ա որոշման
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ՝ ՄԱՐՏԻ 11-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳ
1)Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2025 թվականի վեցերորդ նստաշրջանի հերթական նիստի` մարտի 11-ի նիստի օրակարգը հաստատելու մասին:
2) Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից գործադրվող տեղական զարգացման հիմնադրամի շրջանակներում դրամաշնորհային մրցույթին մասնակցելու և համաֆինանսավորումը ապահովելուն համաձայնություն տալու մասին:
3) Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատին գույք նվիրաբերելու մասին:
4) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի սեփկանաություն հանդիսացող հողամասերը աճուրդ-վաճառքով օտարելու մասին:
5) Տեղական վճարի գծով արտոնություն տրամադրելու մասին:
6) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը և ժամը սահմանելու մասին: