Ղեկավարվելով՝ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, 8-րդ կետերովևհիմք ընդունելով «ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» Լոռի Բերդ համայնքի անագանու 25.12.2024թ. թիվ 80-Ն որոշման 5-րդ մասի 2-րդ կետը՝
որոշում եմ.
1. Լոռի Բերդ համայնքի 2025թ. բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները.
1.1. 05-01-01 դասակարգմամբ «աղբահանում» նախահաշվում ավելացնել 5122 հոդված 1.350.000 (մեկ միլիոն երեք հարյուր հազար) դրամ գումարով և ըստ եռամսյանների հոդվածները սահմանել հետևյալ չափերով.
2-րդ եռամսյակ – 1.350.000 (մեկ միլիոն երեք հարյուր հազար) դրամ,
3-րդ եռամսյակ – 1.350.000 (մեկ միլիոն երեք հարյուր հազար) դրամ,
4-րդ եռամսյակ – 1.350.000 (մեկ միլիոն երեք հարյուր հազար) դրամ:
1.2. 04.09-01 դասակարգմամբ «տնտեսական հարաբերություններ (այլ դասերին չպատկանող)» նախահաշվում հողի իրացումից մուտքերը սահմանել 21.350.000 (քսանմեկ միլիոն երեք հարյուր հիսուն հազար) դրամ և ըստ եռամսյակների սահմանել հետևյալ չափերով.
2-րդ եռամսյակ – 4.250.000 (չորս միլիոն երկու հարյուր հիսուն հազար) դրամ,
3-րդ եռամսյակ – 4.250.000 (չորս միլիոն երկու հարյուր հիսուն հազար) դրամ,,
4-րդ եռամսյակ – 21,350.000 (քսանմեկ միլիոն երեք հարյուր հիսուն հազար):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից: