Հիմք ընդունելով՝ «ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքում 2026 թվականի տեղական տեղական վճարների տեսակները, դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2025թ. դեկտեմբերի 24-ի թիվ 75-Ն որոշման հավելված 2-ի 13-րդ կետը, ինչպես նաև հաշվի առնելով Ագարակ և Ուռուտ բնակավայրերում խմելու ջրամատակարարման ծառայութան կազմակերպման և ծախսերի փոխհատուցման անհրաժեշտությունը՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Ագարակ և Ուռուտ բնակավայրերում համայնքի կողմից մատուցվողխմելու ջրամատակարարման ծառայությունից օգտվող բաժանորդների համար սահմանել ջրի սակագին՝ 1 (մեկ) խորանարդ մետրի (մ³) դիմաց 180 (մեկ հարյուր ութսուն) ՀՀ դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |