Այսօր: Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի 2026թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 143
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



23 հոկտեմբերի 2026 թ.

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԳԱՐԱԿ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 06-009-0043-0006 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԱՌԿԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 08․09․2026Թ․ ԹԻՎ 317-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգով, ՀՀ կառավարության 05.01.2022թ. թիվ 14-Ն որոշմամբ սահմանված կարգով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով, հիմք ընդունելով 31․08․2026թ․ Արտակ Հայկազի Ջիլավյանի կողմից ներկայացված դիմումը, 31.05.2004թ.-ին տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 1723529 վկայականը, «Սամվել Ֆրանգյան Կամսարի» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը և 29․09.2026թ․ տրված չափագրման տվյալների մուտքագրման թիվ 20266BHGVU ծածկագիրը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ տվյալ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը և քանի որ շինությունները կառուցված չեն քաղաքաշինության նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք`

որոշում եմ.

1.      Օրինականացնել ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Ագարակ բնակավայրում գտնվող Արտակ Հայկազի Ջիլավյանին սեփականության իրավունքով պատկանող 06-009-0043-0006 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0.18771 հա մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված 21.34 քմ մակերեսով   տնտեսական շինությունը (1-ին հարկ), 22.31 քմ մակերեսով ծածկը։ Հողամասում առկա է 2024թ․ ինքնակամ կառուցված 60․82 քմ մակերեսով պահեստ։

2.     Օրինականացման համար համայնքի բյուջե վճարել՝ 21.34 քմ մակերեսով   տնտեսական շինության համար՝ 13500 /տասներեք հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ, 22.31 քմ մակերեսով ծածկի համար՝ 14100 /տասնչորս հազար հարյուր/ ՀՀ դրամ: Ընդամենը ենթակա է վճարման 27600 /քսանյոթ հազար  վեց հարյուր/ ՀՀ դրամ:

3.     Ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման համար նախատեսված գումարը վճարել համայնքի բյուջեի թիվ 900255001324  հաշվեհամարին:

4.     Օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

5․Ուժը կորցրած ճանաչել Լոռի Բերդ համայնքի ղեկավարի 08․09․2026թ․ թիվ 317-Ա որոշումը

6.     Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի  Անշարժ գույքի գրանցման միասնական               ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner