Այսօր: Երեքշաբթի, 14 Մայիսի 2024թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 51-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Լոռի բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Լոռի բերդ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Լոռի բերդ, (0256) 2-14-75, loriberdhamaynq2017@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հուլիսի 2023 թվականի N 51-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 07.06.2019Թ. ԹԻՎ 25-Ա ՈՐՈՇՄԱՆ 1.2, 1.3, 1.4, 1.6, 1.7 ԿԵՏԵՐԸ, 12.07.2019Թ. ԹԻՎ 29-Ա ԵՎ 33-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ, 23.09.2021Թ. ԹԻՎ 51-Ա ՈՐՈՇՄԱՆ 1.3 ԿԵՏԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերով,ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդև 67-րդ  հոդվածներովՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները կազմելու կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 2001թ. հունվարի 17-իթիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով, Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրնքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ ենթակետով, 37-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`

համայնքի ավագանին որոշում է.

1.Տալ հավանություն համայնքային սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերն աճուրդ-վաճառքով օտարելուն Լոռի Բերդ համայնքի բյուջեի նկատմամբ պարտքեր չունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց: Չափագրման, վկայականների ձեռքբերման և նոտարական վավերացման ծախսերը փոխհատուցվելու են աճուրդում հաղթող ճանաչված անձի կողմից:

1.1. Տալ հավանություն Լոռի Բերդ համայնքի Բովաձոր բնակավայրում գտնվող 06-025-0107-0003 կադաստրային ծածկագրով 5.4889 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը 7.960.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով աճուրդ-վաճառքով օտարելու առաջարկությանը:

1.2. Տալ հավանություն Լոռի Բերդ համայնքի Բովաձոր բնակավայրում գտնվող 06-025-0107-0002 կադաստրային ծածկագրով 1.0566 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը 1.535.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով աճուրդ-վաճառքով օտարելու առաջարկությանը:

1.3. Տալ հավանություն Լոռի Բերդ համայնքի Լեջան բնակավայրում գտնվող 06-038-0117-0137 կադաստրային ծածկագրով 1.244537 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքը 5-րդ կարգի խոտհարք դարձնելու և 610.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով աճուրդ-վաճառքով օտարելու առաջարկությանը:

1.4. Տալ հավանություն Լոռի Բերդ համայնքի Լեջան բնակավայրում գտնվող 06-038-0117-0139 կադաստրային ծածկագրով 1.227717 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքը 5-րդ կարգի խոտհարք դարձնելու և600.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով աճուրդ-վաճառքով օտարելու առաջարկությանը:

1.5. Տալ հավանություն Լոռի Բերդ համայնքի Ագարակ բնակավայրում գտնվող 06-009-0117-0001 կադաստրային ծածկագրով 0.5983 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության 5-րդ կարգի խոտհարքը 500.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով աճուրդ-վաճառքով օտարելու առաջարկությանը:

1.6. Տալ հավանություն Լոռի Բերդ համայնքի Ագարակ բնակավայրում գտնվող 06-009-0118-0001կադաստրային ծածկագրով 0.62683 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության 5-րդ կարգի խոտհարքը 520.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով աճուրդ-վաճառքով օտարելու առաջարկությանը:

2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու հետևյալ որոշումները և որոշման կետերը.

2.1. Լոռի Բերդ համայնքի ավաագնու 07.06.2019թ. թիվ 25-Ա որոշման 1.2, 1.3, 1.4, 1.6, 1.7 կետերը:

2.2. Լոռի Բերդ համայնքի ավաագնու 12.07.2019թ. թիվ 29-Ա և 33-Ա որոշումներրը:

2.3. Լոռի Բերդ համայնքի ավաագնու 23.09.2021թ. թիվ 51-Ա որոշման 1.3 կետը:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


Կողմ -7

ՆԵՐՍԵՍՅԱՆ ԻՐԻՆԱ

ՆԵՐՍԻՍՅԱՆ ԱՐԱՅԻԿ

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ

ՊԱՊԻԿՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ՊԱՊՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍԻՄՈՆՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ՎԱՐԴՈՒՄՅԱՆ ՀԱՅԿ

Դեմ -3

ԱՍՐՅԱՆ ԱՆՆԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՆՆԱ

ՉԱՏԻՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner