Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, 8-րդ կետերի և «ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի 2023թվականի բյուջեն հաստատելու մասին» Լոռի Բերդ համայնքի անագանու 27.12.2023թ. թիվ 84-Ն որոշման 5-րդ մասի 2-րդ կետի՝
որոշում եմ.
1.Լոռի Բերդ համայնքի 2024թ. բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները.
1.1. 01-01-01 դասակարգմամբ «կառավարման ապարատ» նախահաշվի 4241 հոդվածով սահմանված 900.000 (ինը հարյուր հազար) դրամը ըստ եռամսյակների սահմանել հետևյալ չափերով.
1-ին եռամսյակ – 500.000 (հինգ հարյուր հազար) դրամ,
2-րդ եռամսյակ – 700.000 (յոթ հարյուր հազար) դրամ,
3-րդ եռամսյակ – 900.000 (ինը հարյուր հազար դրամ,
4-րդ եռամսյակ – 900.000 (ինը հարյուր հազար դրամ:
1.2. 01-01-01 դասակարգմամբ «կառավարման ապարատ» նախահաշվի 4237 հոդվածով սահմանված 1.500.000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) դրամը ըստ եռամսյակների սահմանել հետևյալ չափերով.
1-ին եռամսյակ – 200.000 (երկու հարյուր հազար) դրամ,
2-րդ եռամսյակ – 500.000 (հինգ հարյուր հազար) դրամ,
3-րդ եռամսյակ – 1.000.000 (մեկ միլիոն) դրամ,
4-րդ եռամսյակ – 1.500.000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից: