Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ինչպես նաև հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Լոռի Բերդ համայնքի 0-10 տարեկան երեխաների համար Ամանորյա նվերներ գնելու կապակցությամբ Լոռի Բերդ համայնքի 2022թ. բյուջեի «Այլ մշակույթային կազմակերպություններ» ծրագրի 08 բաժնի 02 խմբի 04 դասի 4269 հոդվածով նախատեսված գումարից տրամադրել 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |