ՂեկավարվելովՀայաստանիՀանրապետությանՔաղաքացիականօրենսգրքի 605-րդհոդվածով, ինչպեսնաև«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ինմասի 42-րդենթակետով՝
համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Լեջան բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող՝ 06-038-0031-0003 կադաստրային ծածկագրով 0.56846 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը՝ Լոռի Բերդ համայնքի Լեջան գյուղում դպրոցի նոր շենք կառուցելու նպատակով:
2. Համայնքի ղեկավարին՝ իրականացնել սույն որոշումից բխող հետագա գործառույթները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: