|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Լոռի բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Լոռի բերդ համայնք ՀՀ Լոռիի մարզ, գ. Լոռի բերդ, (0256) 2-14-75, loriberdhamaynq2017@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
08 մայիսի 2025 թվականի N 35-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 42 կետերով, Լոռի Բերդ համայնքի ավագանու 2025թ. ապրիլի11-ի 25-Ա որոշմամբ, ինչպես նաև հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Լոռի Բերդ համայնքի 2025 թվականի բյուջեի «Այլ մշակութային կազմակերպություններ» ծրագրի 08 բաժնի 02 խմբի 04 դասի 4727 հոդվածով նախատեսված գումարից համայնքի հանրակրթական դպրոցների շրջանավարտներին յուրաքանչյուրին տրամադրել` 10.000-ական ՀՀ դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -12 ՄԻՇԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԻԼՎԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԻՐԻՆԱ ՆԵՐՍԵՍՅԱՆ ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ ԹԱՄԱՐԱ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՎԱՆՈ ՉԱՏԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ ՉԻԲՈՒԽՉՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՊԱՊԻԿՅԱՆ ԱՆԻ ՍԵՐՈԲՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՍԻՄՈՆՅԱՆ ՀԱՅԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|