Ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24 կետով, Ղեկավարելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 43-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 29.04.2021թ. «Կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման կարգը հաստատելու մասին» թիվ 698-Ն որոշմամբ, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով, հիմք ընդունելով Գրետա Բագրատի Առաքելյանի լիզոր անձ՝ Արմինե Նորիկի Առաքելյանի կողմից ներկայացված դիմումը՝ ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ գյուղի 06-044-0207-0020 կադաստրային ծածկագրով հողամասի սահմանային չափերը և մակերեսը ճշտելու խնդրանքը, 23.11.2022թ. ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը (ժառանգական գործ՝ թիվ 135/2022թ, գրանցված գրանցամատյանում N1797-ով), Սամվել Ֆրանգյան Կամսարի ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը`
ո ր ո շ ու մ ե մ
1.Հաստատել ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ գյուղի 06-044-0207-0020 կադաստրային ծածկագրի տակ գտնվող Գրետա Բագրատի Առաքելյանի սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասի սահմանային չափերը և հողամասի մակերեսի չափը՝ 0.55174 հա, համաձայն «Սամվել Կամսարի Ֆրանգյան» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագծի:
2.Ճանաչել Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ բնակավայրի 06-044-0207-0020 կադաստրային ծածկագրով 0.55174 հա մակերեսով վարելահողի նկատմամբ Գրետա Բագրատի Առաքելյանի սեփականության իրավունքը՝ ա/ հողամասի մակերեսը 0.55174 հա; բ/ հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն հավելվածի:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի միասնական ստորաբաժանումում: