Այսօր: Երկուշաբթի, 29 Դեկտեմբերի 2025թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 33
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



15 դեկտեմբերի 2025 թ.

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԵՋԱՆ ԳՅՈՒՂԻ 06-038-0033-0005 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՄԱԿԵՐԵՍԸ ՃՇՏԵԼՈՒ, ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՖԵԼԻՔՍ ՓԱՇԻԿԻ ԳԱԼՍՏՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24 կետով և 43-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 29.04.2021թ. «Կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման կարգը հաստատելու մասին» թիվ 698-Ն որոշմամբ, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով, Հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ կետով, հիմք ընդունելով Լոռի Բերդ համայնքի Լեջան գյուղի կադաստրային քարտեզը, 26.08.2003թ. թիվ 1646438 անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականը, 20.01.2015թ. թիվ 20012015-06-0015 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վկայականում հողամասի գծային չափերը համապատասխանում են կադաստրային քարտեզում առկա հողամասի սահմանային չափերին և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ հողամասը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի գտնվում հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինչպես նաև հիմք ընդունելով Ֆելիքս Փաշիկի Գալստյանի լիազորված անձ՝ Էդուարդ Վաղինակի Պապյանի (անձնագիր՝ AT0410395, տրված՝ 09.03.2020թ., 053-ի կողմից) կողմից ներկայացված դիմումը՝

ո ր ո շ ու մ   ե մ

1.Հաստատել՝ ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Լեջան գյուղի  06-038-0033-0005 կադաստրային ծածկագրի տակ գտնվող Ֆելիքս Փաշիկի Գալստյանին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի սահմանային չափերը և հողամասի մակերեսի չափը՝ 0.2589 հա, համաձայն՝ «ՏԻԳՐԱՆ ԲԱՇՈՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագծի: Հողամասի սահմանային չափերը և մակերեսը ճշտելու արդյունքում առաջացած արժեքը կազմում է՝ 141.760 (մեկ հարյուր քառասունմեկ հազար յոթ հարյուր վաթսուն) ՀՀ դրամ, որը  անհրաժեշտ է վճարել Լոռի Բերդի համայնքապետարանի թիվ 900255114135 հաշվեհամարին:

2.ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Լեջան գյուղի 06-038-0033-0005  կադաստրային ծածկագրի 0.2589 հա մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչել Ֆելիքս Փաշիկի Գալստյանի սեփականության իրավունքը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վճարման անդորրագրի առկայության դեպքում: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 213
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner