Այսօր: Երեքշաբթի, 9 Հունիսի 2026թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 50
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



18 մայիսի 2026 թ.

ՀՀ ՄԱՐԶ ԼՈՌԻ ՀԱՄԱՅՆՔ ԼՈՌԻ ԲԵՐԴ ԳՅՈՒՂ ԼՈՌԻ ԲԵՐԴ 06-044-0015-0013 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՄԻՆՉԵՎ 15.05.2001Թ. ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ, ՄԻՆՉԵՎ 15.05.2001Թ. ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդ հոդվածներով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24 կետով, հիմք ընդունելով Սիրանուշ Արշալույսի Ոսկանյանի լիազոր անձ Արթուր Շավարշի Սարգսյանի դիմումը, ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 09.02.2026թ. թիվ ԼԴ/0062/02/26 գործով վճիռը, «Մհեր գևորգյան» ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ   ԵՄ

1.Վերականգնել Մարզ Լոռի համայնք Լոռի Բերդ գյուղ Լոռի Բերդ 06-044-0015-0013 կադաստրային ծածկագրում գտնվող 0.091579 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման հողամասի հողհատկացման հիմքերը՝ ա/ Մարզ Լոռի համայնք Լոռի Բերդ գյուղ Լոռի Բերդ 06-044-0015-0013 կադաստրային ծածկագրի հողամասի մակերեսը 0.091579 բ/  Հաստատել հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն «Մհեր գևորգյան» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:

2.Սույն որոշման 1-ին կետում նշված 0.091579 հա օրինական հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք, անհատույց սեփականության իրավունքով վերահատկացնել Սիրանուշ Արշալույսի Ոսկանյանին և մինչև 15.05.2001թ. վերը նշված հողամասում կառուցված բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ օրենքի ուժով անհատույց ճանաչել նրա սեփականության իրավունքը:

3.ՀՀ Մարզ Լոռի համայնք Լոռի Բերդ գյուղ Լոռի Բերդ 06-044-0015-0013  կադաստրային ծածկագրի հողամասի վրա, այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների և հարկադիր սերվիտուտ չառաջացնող՝ մինչև 15.05.2001թ. կառուցված՝ 54.22 քմ մակերեսով բնակելի տան և 10.07 քմ մակերեսով բնակելի տուն բ/պ կամ ա/հ նկատմամբ համաձայն հավելվածի ճանաչել՝ Սիրանուշ Արշալույսի Ոսկանյանի սեփականության իրավունքը:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner