Ես՝Արայիկ Մենժիկի Ներսիսյանսծնվել եմ 1968թ. հունվարի 2-ին Ստեփանավանի շրջանի Կողես գյուղում: Հայրս՝ Մենժիկ ԱվետիքիՆերսիսյան - անասնաբույժ: Մայրս՝ Եվգենյա Վասիլի Ներսիսյան - ուսուցչուհի:
1986 - 1988թթ. ծառայել եմ Խորհրդային բանակում և զորացրվել եմ ավագի կոչումով:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1973թ. ընդունվել եմ Կողեսի ութամյա դպրոց և 1984թ. ավարտել եմ Ագարակի միջնակարգ դպրոցը:
1984թ.-1990թթ. սովորել եմ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնամիական ֆակուլտետի ցերեկային բաժնում և ստացել եմ գիտական ագրոնոմի որակավորում:
ՊԱՐԳԵՎՆԵՐ
Պարգևատրվել եմ.
- ԼՂՀ նախագահի հրամանագրով «Մարտական ծառայություն» մեդալով
- ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «1992-1994թթ. մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով
- «Մարշալ Բաղրամյան» մեդալով
- «Վազգեն Սարգսյան» մեդալով
- «ՀՀ Զինված ուժեր 20 տարի» մեդալով
- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ոսկե մեդալով
- ՀՀ երկրապահ կամավորականների միության հրամանով «ԵԿՄ 20 տարի»
- ԼՂՀ «Մայրություն» ՀԿ-ի կողմից «Մայրական երախտագիտություն» մեդալով
մեդալով
- ՀՀ երկրապահ կամավորականների միության «ԵՌԱՍԵՐՈՒՆԴ ԵՐԿՐԱՊԱՀ» Հոբելյանական մեդալով
- ՀՀ նախագահի, կառավարության, մարզպետի կողմից արժանացել եմ պատվոգրերի և շնորհակալագրերի:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
1990-1991թթ. աշխատել եմ Կողեսի կոլտնտեսությունում որպես գլխավոր գյուղատնտես:
1991 - 1996թթ. ընտրվել և աշխատել եմ Կողեսի գյուղխորհրդի նախագահ:
1991-1993թթ. կամավորական ջոկատի կազմում մասնակցել եմ ԼՂՀ-ի և ՀՀ սահմանամերձ շրջանների մարտական գործողություններին:
1996թ. ընտրվել եմ Կողեսի գյուղապետ:
1996, 2002, 2005, 2008, 2012, 2016 թվականներին վերընտրվել եմ որպես Կողեսի գյուղապետ:
2017թ. նոյեմբերի 5-ին կայացած միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրվել եմ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ղեկավար: Լոռի Բերդ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերն են՝ Ագարակ, Բովաձոր, Լեջան, Լոռի Բերդ, Հովնանաձոր, Յաղդան, Սվերդլով, Կողես, Ուռուտ գյուղերը: Համայնքի կենտրոնն է հանդիսանում Լոռի Բերդ գյուղը:
2022թ. սեպտեմբերի 25-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով կայացած համայնքի ավագանու ընտրություններում՝ օրենքի ուժով վերընտրվել եմ Լոռի Բերդ համայնքի ղեկավար:
Ամուսնացած եմ, ունեմ երկու տղա: