Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդ հոդվածներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 37-րդ հոդվածի 1-ին կետով, Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24 կետի պահանջներով, հիմք ընդունելով Թերեզա Սարգսի Մալխասյանի կողմից ներկայացված դիմումը, 20.06.2025թ. տրված թիվ 1674 գրանցամատյանով հաստատված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը (ծածկագիր՝2025ZJRVBM7B), 23.06.2026թ. տրված թիվ 28 քաղվածքը, ԻՆԵՔՍ» ՍՊԸ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը՝
որոշում եմ
1.Վերականգնել Լոռի Բերդ համայնքի Ուռուտ գյուղի 06-105-0031-0012 ծածկագրում գտնվող 0.28384հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի հողհատկացման հիմքերը՝ ա. Լոռի Բերդ համայնքի Ուռուտ գյուղի 06-105-0031-0012 ծածկագրով հողամասի մակերեսը 0.28384հա; բ. հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն հավելվածի:
2.Սույն որոշման 1-ին կետում նշված 0.28384հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը, որը չի գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, անհատույց բաժնային սեփականության իրավունքով վերահատկացնել Թերեզա Սարգսի Մալխասյանին՝ 2/8-րդ բաժնեմասով, Լիանա Միշիկի Կարապետյանին՝ 1/8-րդ բաժնեմասով, Լորետա Միշիկի Կարապետյանին՝ 1/8-րդ բաժնեմասով, Մանյակ Միշայի Կարապետյանին՝ 1/8-րդ բաժնեմասով, Լուիզա Միշայի Կարապետյանին՝ 1/8-րդ բաժնեմասով, Լարիսա Միշայի Կարապետյանին՝ 1/8-րդ բաժնեմասով և Սուսաննա Միշիկի Կարապետյանին՝ 1/8-րդ բաժնեմասով, իսկ մինչև 15.05.2001թ. կառուցված բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ օրենքի ուժով անհատույց ճանաչել նրանց բաժնեմասային սեփականության իրավունքը:
3.ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Ուռուտ գյուղի 06-105-0031-0012 ծածկագրի տակ գտնվող 0.28384 հա մակերեսով հողամասում, այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող մինչև 15.05.2001թ. կառուցված 42.6քմ մակերեսով բնակելի տան (նկուղ), 90.3քմ մակերեսով բնակելի տան (1-ին հարկ), 16.8քմ և 11.4քմ մակերեսներով բնակելի տան բ/պ-ի կամ ա/հ-ի (1-ին հարկ), 76.1քմ մակերեսով բնակելի տան (2-րդ հարկ), 3.5քմ և 29քմ մակերեսներով բնակելի տան բ/պ-ի կամ ա/հ-ի (2-րդ հարկ), 59.7քմ և 20.4 մակերեսներով անասնաշենքերի, 20.4քմ մակերեսով ծածկի, 6.4 քմ մակերեսով ծածկի նկատմամբ օրենքի ուժով անհատույց ճանաչել Թերեզա Սարգսի Մալխասյանի, Լիանա Միշիկի Կարապետյանի, Լորետա Միշիկի Կարապետյանի, Մանյակ Միշայի Կարապետյանի, Լուիզա Միշայի Կարապետյանի, Լարիսա Միշայի Կարապետյանի և Սուսաննա Միշիկի Կարապետյանի բաժնեմասային սեփականության իրավունքը:
4.Ուժը կորցրած ճանաչել Լոռի Բերդ համայնքի ղեկավարի 28․07․2025թ․ թիվ 136-Ա որշումը։
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում: