Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածով և 14-րդ հոդվածի 6-րդ կետով. համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2023թ. երրորդ նստաշրջանի հերթական նիստի` հոկտեմբերի 12-ի նիստի օրակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հավելված ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2023թ. հոկտեմբերի 12-ի № -Ա որոշման
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԵՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳ
1) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2023 թվականի երրորդ նստաշրջանի հերթական նիստի` հոկտեմբերի 12-ի նիստի օրակարգը հաստատելու մասին:
2)Հայաստանի Հանրապետության Լոռու մարզիԼոռի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի կանոնադրությունը հաստատելու և Լոռի Բերդ համայնքի ավագանու 2017թ. ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի կանոնադրությունը հաստատելու մասին թիվ 4-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին:
3) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին:
4) ՀայաստանիՀանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի 2023 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի կատարման մասին Լոռի Բերդ համայնքի ղեկավարի հաղորդումը ի գիտություն ընդունելու մասին:
5) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու երրորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը և ժամը սահմանելու մասին:
|