Համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, 8-րդ կետերի և «ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի 2023թվականի բյուջեն հաստատելու մասին» Լոռի Բերդ համայնքի անագանու 27.12.2023թ. թիվ 84-Ն որոշման 5-րդ մասի 2-րդ կետի՝
որոշում եմ.
1.Լոռի Բերդ համայնքի 2024թ. բյուջեի վարչական բյուջեի եկամուտներում կատարել հետևյալ փոփոխությունը.
Օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված` համայնքի բյուջեի մուտքագրման ենթակա այլ եկամուտները ավելացնել 828.096 (ութ հարյուր քսանութ հազար իննսունվեց) դրամով՝ այն սահմանելով 66.206.296 (վաթսունվեց միլիոն երկու հարյուր վեց հազար երկու հարյուր իննսունվեց) դրամ:
2.Լոռի Բերդ համայնքի 2024թ. բյուջեի 01-01-01 դասակարգմամբ «կառավարման ապարատ» նախահաշվում կատարել հետևյալ փոփոխությունները.
2.1. 4112 հոդվածով սահմանված գումարից պակասեցնել 800.000 (ութ հարյուր հազար) դրամ՜ այն սահմանելով 7.200.000 (յոթ միլիոն երկու հարյուր հազար) դրամ:
2.2. 4241 հոդվածում ավելացնել 600.000 (վեց հարյուր հազար) դրամ՝ այն սահմանելով 1.500.000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) դրամ:
2.3. 4267 հոդվածում ավելացնել 200.000 (երկու հարյուր հազար) դրամ՝ այն սահմանելով 1.700.000 (մեկ միլիոն յոթ հարյուր հազար) դրամ:
3..Լոռի Բերդ համայնքի 2024թ. բյուջեի 09.01.01 դասակարգմամբ «նախադպրոցական կրթություն» նախահաշվում կատարել հետևյալ փոփոխությունները,
3.1 4637 հոդվածում ավելացնել 828.096 (ութ հարյուր քսանութ հազար իննսունվեց) դրամ՝ այն սահմանելով 16.502.896 (տասնվեց միլիոն հինգ հարյուր երկու հազար ութ հարյուր իննսունվեց) դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից: