Լոռի Բերդ համայնքի ղեկավար՝ Արայիկ Ներսիսյանը անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը վարչական ղեկավարների մասնակցությամբ։ Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին հարկերի հավաքագրման կատարողականը, ինչպես նաև համայնքի առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները։
Քննարկվեց նաև բուսաբուծուծության աջակցության ծրագրի ընթացքը, ինչպես նաև 2024-2025թթ․-ի ընթացքում տեղացած կարկուտի հետևանքով տուժած պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրվող փոխատուցման ընթացակարգը։ Համայնքի ղեկավարը հանձնարարեց վարչական ղեկավարներին ապահովել հարկերի հավաքագրման գործընթացի արդյունավետությունը և ներկայացնել առաջարկներ համայնքային խնդիրների լուծման համար։ |