Այսօր: Երեքշաբթի, 14 Մայիսի 2024թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 82-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Լոռի բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Լոռի բերդ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Լոռի բերդ, (0256) 2-14-75, loriberdhamaynq2017@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 դեկտեմբերի 2023 թվականի N 82-Ն

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ 2023-2027 ԹԹ. ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԳԱՄՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի ԹԻՎ 10-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրա­պե­տու­թյան օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև հաշվի առնելով Լոռու մարզպետի 11.10.2023թ. թիվ 01/107.4/07449-23 գրությունը՝

համայնքի ավագանին որոշում է.

 1.   «ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի 2023-2027թթ. զարգացման հնգամյա ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2023թ. փետրվարի 17-ի թիվ 10-Ն որոշման հավելվածում կատարել լրացում. «1.12. Աղետների ռիսկի կառավարում» բաժնում՝ վերջին պարբերությունից հետո ավելացնել հետևյալ երկու նոր պարբերությունները.

«Համայնքի բնակչության պատսպարումն ապահովելու և պաշտպանական կառույցները պատրաստ վիճակում պահելու նպատակով պարբերաբար իրականացնել բնակչության պատսպարման համար նախատեսված պաշտպանական կառույցների ուսումնասիրության աշխատանքներ և միջոցներ ձեռնարկել արձանագրված թերությունների վերացման ուղղությամբ»:

«Կազմակերպել և իրականացնել համայնքի բնակչության ազդարարման համար նախատեսված վերջույթային սարքավորումների (էլեկտրաշչակ և էլեկտրաշչակների կառավարման վահանակ) ձեռքբերման, տեղադրման և կենտրոնացված ազդարարման համակարգին միացման աշխատանքները»:

2.  Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


Կողմ -9

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՍԻԼՎԱ

ՆԵՐՍԵՍՅԱՆ ԻՐԻՆԱ

ՆԵՐՍԻՍՅԱՆ ԱՐԱՅԻԿ

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ

ՉԻԲՈՒԽՉՅԱՆ ԱՐՄԱՆ

ՊԱՊԻԿՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ՊԱՊՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍԻՄՈՆՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ՎԱՐԴՈՒՄՅԱՆ ՀԱՅԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner