Ղեկավարվելով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգով, ՀՀ կառավարության 05.01.2022թ. թիվ 14-Ն որոշմամբ սահմանված կարգով, հիմք ընդունելով 31․08․2026թ․ Արտակ Հայկազի Ջիլավյանի կողմից ներկայացված դիմումը, 31.05.2004թ.-ին տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 1723529 վկայականը, «Սամվել Ֆրանգյան Կամսարի» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ տվյալ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը և քանի որ շինությունները կառուցված չեն քաղաքաշինության նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք`
որոշում եմ.
1. Օրինականացնել ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Ագարակ բնակավայրում գտնվող Արտակ Հայկազի Ջիլավյանին սեփականության իրավունքով պատկանող 06-009-0043-0006 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0.18771 հա մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված 60.82 քմ մակերեսով պահեստը (1-ին հարկ), 21.34 քմ մակերեսով տնտեսական շինությունը (1-ին հարկ), 22.31 քմ մակերեսով ծածկը։
2. Օրինականացման համար համայնքի բյուջե վճարել՝ 60.82 քմ մակերեսով պահեստի համար՝ 38500 /երեսունութ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ, 21.34 քմ մակերեսով տնտեսական շինության համար՝ 13500 /տասներեք հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ, 22.31 քմ մակերեսով ծածկի համար՝ 14100 /տասնչորս հազար հարյուր/ ՀՀ դրամ: Ընդամենը ենթակա է վճարման 66100 /վաթսունվեց հազար հարյուր/ ՀՀ դրամ:
3. Ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման համար նախատեսված գումարը վճարել համայնքի բյուջեի թիվ 900255001324 հաշվեհամարին:
4. Օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: