Այսօր: Հինգշաբթի, 2 Ապրիլի 2026թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 156
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 114-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Լոռի բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Լոռի բերդ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Լոռի բերդ, (0256) 2-14-75, loriberdhamaynq2017@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 մարտի 2026 թվականի N 114-Ա

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՎԵՐԴԼՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 06-101-0057-0021 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ, ՀԱՄԼԵՏ ՎԱՉԱԳԱՆԻ ՄՇԵՑՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Համլետ Վաչագանի Մշեցյանի կողմից 31.03.2026թ. ներկայացված դիմումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ Կառավարության 09.12.2005թ. ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշմամբ, «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սվերդլովի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Սվերդլովի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» թիվ 2352-Ն որոշումը, Լոռի Բերդ համայնքի գլխավոր հատակագիծը, Լոռի Բերդ համայնքի ավագանու գոտիավորման նախագիծը հաստատելու մասին 10.05.2024թ. թիվ 32-Ա որոշումը, ՀՀ Լոռու մարզպետի 16.05.2024թ. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի-8 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը տարածքային հատակագծման մասով հաստատելու մասին» թիվ 259-Ա որոշումը, հիմք ընդունելով՝ 10.12.2004թ․ տրված թիվ  1193337 վկայականը և նույն վկայականի նոր նմուշ հանդիսացող թիվ  24022026-06-0007 վկայականը (գաղտնաբառ  P15BMCBSCL3J), հաշվի առնելով այն փաստը որ վերը նշված վկայականներում հողի գործառնական նշանակությունը չի համապատասխանում ՀՀ կառավարության որոշմամբ սահմանաված հողամասերի գործառնական նշանակությանը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Համլետ Վաչագանի Մշեցյանին սեփականության իրավունքով պատկանող, Սվերդլով գյուղոմ  գտնվող, 06-101-0057-0021 կադաստրային ծածկագրով, ըստ Սվերդլով գյուղի հերթապահ կադաստրային քարտեզի՝ փաստացի,  0.1101 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության հողամասը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասերի ֆոնդ:

2.Ճանաչել 0.1101 հա մակերեսով  հողամասի նկատմամբ Համլետ Վաչագանի Մշեցյանի սեփականության իրավունքը, համաձայն Սվերդլով գյուղի հերթապահ կադաստրային քարտեզի:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:.


ՀԱՄԱՅՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner