Ղեկավարվելով «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու և ՀՀ Կառավարության 2011թ. փետրվարի 24-ի թիվ 164-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 02.06.2016թ. թիվ 631-Ն որոշման պահանջներով, ինչպես նաև «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով հետևյալ կազմով.
հանձնաժողովի նախագահ`
1) Պապիկյան Վահրամ Ռոմիկի – Լոռի Բերդ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ
հանձնաժողովի քարտուղար`
2) Շահնազարյան Թամարա Էդիկի - ավագանու անդամ
հանձնաժողովի անդամներ`
3) Շահինյան Շուշանիկ Արմենի – աշխատակազմի առաջատար մասնագետի ժ/պ, սոցիալական աշխատող
4) Մարգարյան Սիլվա Ստեփանի - ավագանու անդամ.
5) Ասրյան Աննա Տիգրանի - ավագանու անդամ
6) Մաթևոսյան Հասմիկ Գառնիկի–Ստեփանավանի ՄՍԾՏԿ-ի սոցիալական աշխատանքի և զբաղվածության բաժնի ավագ սոցիալական աշխատող
7) Ղարաջյան Գրիշա Մուրադի – ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ստեփանավանի բաժնի ավագ տեսուչ, ոստիկանության կապիտան
8) Ղազարյան Անի Արամի - Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության ավագ մասնագետ
9) Հասմիկ Արարատի Բարխուդարյան - «Լոռի Բերդ համայնքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 05-ի թիվ 73-Ա որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
|