Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հաշվիառնելով Ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի պետի դիմումը, ինչպես նաև Լոռի Բերդ համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
համայնքի ավագանին որոշում է.
1. Ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնին նվիրաբերել յուրաքանչյուրը50․000 (հիսուն հազար) դրամարժողությամբ 10 (տաս) հատ ցանցային տեսախցիկ:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
|