Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի7-րդ հոդվածով և 18-րդ հոդվածի 1-ին մասի 4.4 կետով` համայնքի ավագանին որոշում է.
1. ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդի համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգման նպատակով` համայնքապետարանը և ավագանու նստավայրը ժամանակավորապես տեղափոխել` ՀՀ Լոռու մարզ, Լոռի Բերդ համայնք, գ. Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ փող., 1-ին նրբ., թիվ 2 հասցեում գտնվող համայնքային կենտրոնի շենք:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |