Այսօր: Կիրակի, 19 Հուլիսի 2026թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 1
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Լոռի բերդ ՀԱՄԱՅՆՔ

Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Լոռի բերդ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Լոռի բերդ, (0256) 2-14-75, loriberdhamaynq2017@mail.ru
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
15 մայիսի 2026 թվականի N 1
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ (ՀԵԾ) II, ՓՈՒԼ 3, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ԵՎ ԿՈՅՈՒՂԻ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑ ԼՍՈՒՄՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ

 ՀՀ Լոռու մարզ, Լոռի Բերդի համայնքապետարան

 

Ս.թ. մայիսի 15-ին ժամը` 12:00-ին Լոռի Բերդի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ«Համայնքային ենթակառուցվածքների ծրագրի (ՀԵԾ) II, փուլ 3, Հայաստանի ջրամատակարարում և կոյուղի» ծրագրի շրջանակներում իրազեկման հանդիպման վերաբերյալ կազմակերպվող հանրային լսում։

Հանրային լսումը վարեց Լոռի Բերդ համայնքի ղեկավար՝ Արայիկ Ներսիսյանը, հանրային լսմանը ներկա էին «Դարոժնիկ» ՍՊ ընկերության ներկայացուցիչ բնապահպանության սոցիալական հարցերով  մասնագետ՝ Արման Խաչատրյանը, տեխնիկական մասնագետ՝ Սուրեն Մամաջանյանը, ՀՏԶՀ բնապահպան՝ Շահանե Արսենյանը և  Լոռի Բերդ համայնքի Ագարակ և Ուռուտ բնակավայրերի վարչական ղեկավարները և բնակավայրերի բնակիչներ՝ թվով 16 մարդ (մասնակիցների ցուցակը և լուսանկարները կցվում է):

Լսման սկզբում, ողջունելով ներկաներին` Լոռի Բերդի համայնքի ղեկավար՝ Արայիկ Ներսիսյանը ներկայացրեց «KFW» գերմանական բանկի կողմից ֆինանսավորմամբ իրականացվող <<560 գյուղերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցում>> «Համայնքային ենթակառուցվածքների ծրագրի (ՀԵԾ) II, փուլ 3, Հայաստանի ջրամատակարարում և կոյուղի» ծրագրի շրջանակներում իրազեկման հանդիպման վերաբերյալ կազմակերպված հանրային լսման մասին։ Նշվեց, որ սահմանված կարգով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից ստացվել է գրություն, այնուհետև իրականացվել է հանրային ծանուցման փուլ, ՀՀօրենսդրությանը համապատասխան՝ պատշաճ ծանուցումը տեղադրվել է Լոռի Բերդ համայնքի պաշտոնական կայքէջում և անհատապես իրազեկվել են շահագրգիռ՝ Ագարակ և Ուռուտ բնակավայրերի բնակիչները։ Համայնքի ղեկավար՝ Արայիկ Ներսիսյանը խոսքը փոխանցեց «Դարոժնիկ» ՍՊ ընկերության ներկայացուցիչ բնապահպանության սոցիալական հարցերով  մասնագետ՝ Արման Խաչատրյանին։ Վերջինս տեղեկացրեց, որ այս հանդիպման նպատակը բնակչության իրազեկումն է նախատեսվող գործողությունների վերաբերյալ։ Իսկ տեխնիկական մասնագետ՝ Սուրեն Մամաջանյանը, մանրամասնեց՝ նշելով, որ ծրագրերը պետք է իրականացվեն Ուռուտ և Ագարակ բնակավայրերում, կառուցվելու են մաքրման կայաններ, որի նպատակը կեղտաջրերի մաքրումն է՝ բնությունը չաղտոտելու համար։ Ծրագրի նախագիծը կավարտվի մոտ 2 ամսից, որից հետո կիրականացվեն շինարարական աշխատանքները, որը կտևա մոտ 1 տարի։ Խոսքը շարունակեց Արման Խաչատրյանը հավելելով, որ ծրագրի իրականացման ընթացքում համագործակցություն պետք է լինի թե´ Լոռի Բերդ համայնքի, թե´ վարչական ղեկավարի հետ։

 ՀՏԶՀ բնապահպան Շահանե Արսենյանը, նշեց, որ իրազեկման փուլի նպատակը՝ բնակչությանը տեղյակ պահելն է կատարվող շինարարական աշխատանքների վերաբերյալ, թե ինչ տեսակի մաքրման կայան պետք է տեղադրվի, որպեսզի անվտանգ լինի շրջակա միջավայրի համար և ինչքան ժամանակ է տևելու։ Կբացվեն նաև նոր աշխատատեղեր։

Տեխնիկական մասնագետ՝ Սուրեն Մամաջանյանը ասաց, որ նմանատիպ մաքրման կայան առաջին անգամ է տեղադրվելու և հույս ունեն, որ կարդարացնի սպասելիքները։

Համայնքի ղեկավար՝ Արայիկ Ներսիսյանը տեղեկացրեց, որ բնակիչները հողամասերում իրականացրել են ցանքսեր, շինաշխատանքներ իրականացնելիս որքան հնարավոր է քիչ վնաս հասցնեն բնակչությանը։

Տեխնիկական մասնագետ՝ Սուրեն Մամաջանյանը պատասխանեց, որ ընկերությունը խոստանում է նվազագույնի հասցնել ցանկացած վնաս, որը կպատճառվի իրենց կողմից, պատրաստ են նույնիսկ փոխհատուցման։ Իսկ շինարարական աղբի տեղափոխման և ճանապարհների ուղղությունները ցույց տալու համար համագործակցելու են համայնքի ղեկավարի և վարչական ղեկավարների հետ։

Հանրային լսման վերջում Լոռի Բերդ համայնքի ղեկավար՝ Արայիկ Ներսիսյանը շնորհակալություն հայտնեց ներկաներից՝ մասնակցության համար։

 

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ`

 

ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       Ա․ ՆԵՐՍԻՍՅԱՆ             

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՂ`

 

 

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ՝                                Ա․ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

Տեսաձայնագրություն

Կից փաստաթղթեր
Կապակցված փաստաթուղթ
Փաստաթուղթ
  • Կարծիքներ

Մեկնաբանություններ

Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner